16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Պետք է տեղեկացնել միգրացիոն ծառայությունը

 Ըստ  ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության հսկողության բաժնի պետ Մնացական Բիչախչյանի, Ռուսաստանում այլ երկրների քաղաքացիություն ստանալու կարգի հետ կապված փոփոխությունների պարագայում երկքաղաքացիությունից հրաժարվելու անհրաժեշտություն չկա:

 “Ռուսաստանում քաղաքացիության մասին օրենքում փոփոխություններ են կատարվել, ըստ որի՝ եթե Ռուսաստանի քաղաքացին ստանում է այլ երկրի քաղաքացիություն, պետք է համապատասխան կարգով այդ մասին տեղեկացնի ֆեդերալ միգրացիոն ծառայությանը: Սա շփոթություն էր առաջացրել մեր հայրենակիցների մոտ, եւ բամզաթիվ են եղել դեպքերը, երբ նրանք գնացել են Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվելու”,-ասաց նա:

Բիչախչյանը նաեւ խորհուրդ տվեց բոլոր այն անձանց, ովքեր ունեն ՌԴ քաղաքացիություն, սակայն բնակվում են այլ երկրներում, ստացել են այլ երկրի քաղաքացիություն կամ կացության կարգավիճակ, անպայման փոստային ծանուցման նամակով դիմել ֆեդերալ միգրացիոն ծառայությանը:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ