14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

՛՛Պատրաստ եմ՛՛. Ծառուկյանը չի բացառում նախագահական ընտրություններում առաջադրվելը /վիդեո/

ԲՀԿ ղեկավար, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր համատեղ ասուլիս է հրավիրել Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախի և Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեի հետ:  Ասուլիսի առաջին իսկ հարցը քաղաքական էր՝ վաղվա հանրահավաքից:  

՛՛Աշխարհի օլիմպիական կոմիտեի նախագահը, Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահն են եկել, մի հատ հարց տվեք, բարի գալուստ ցանկացեք, մնացած ամեն ինչը կիմանաք, ամեն ինչին էլ կպատասխանեմ՛՛,-արձագանքեց Գագիկ Ծառուկյանը:

Մարզական հարցերին հաջորդեցին քաղաքական հարցեր: Թեեւ Ծառուկյանն ասաց, որ հաճելի չէ, ՛՛այս հյուրերի մոտ նման հարցեր են տալիս, պետք է խոսել սպորտային զարգացումներից՛՛, ամեն դեպքում ԲՀԿ նախագահը հայտարարեց, որ վաղը մասնակցելու է եռյակի հանրահավաքին: ՛՛Ոնց կարող է հանրահավաք լինել, և ես չլինե՞մ ժողովրդի կողքին՛՛: 

Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններում առաջադրվելուն. ՛՛Իմ մտքում կա չորսից հինգ թեկնածու նախագահի ընտրության համար, ովքեր կարող են զարգացնել երկիրը: Եթե հանրությունը ասի, որ իմ կարիքը կա, ես դրան էլ եմ պատրաստ ու մի քանի ամսվա ընթացքում բոլոր կարևորագույն խնդիրները կլուծվեն: Չի լինի միանձնյա ու մի կուսակցության որոշում ՛՛:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ