Հայաստանը 2015-ի հունվարի 1-ից կմիանա ԵՏՄ-ին. ՌԴ նախագահի օգնական
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Հայաստանը 2015թ. հունվարի 1-ից կմիանա Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի Եվրասիական տնտեսական միությանը։ Նա նշել է, որ համապատասխան պայմանագիրը կստորագրվի հոկտեմբերի 10-ին Մինսկում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում, գրում է ТАСС-ը:
Ուշակովը նշել է նաեւ, որ Մինսկի հանդիպմանը կմասնակցեն ՌԴ-ի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի և Ղրղզստանի նախագահները: