03 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Երբ ես ասացի, որ «սևեր-սպիտակներ» եզրույթի մեջ ռիսկեր եմ տեսնում, Փաշինյանն ասաց՝ «դու քաղաքականությունից ոչինչ չես հասկանում». Վանեցյան

Երբ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ հնչեց «սևեր-սպիտակներ» եզրույթը, ես, որպես այն ժամանակվա ԱԱԾ տնօրեն, դրա մեջ ռիսկեր տեսնելով՝ ասացի, որ այդ եզրույթը շատ վտանգավոր է, այնինչ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ «դու քաղաքականությունից ոչինչ չես հասկանում», լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Նա, արհեստականորեն բաժանելով հասարակությունը, քանդեց բոլոր քաղաքական օրակարգերը, բերեց ատելություն: Մարդիկ պետք է լինեին կամ «սև» կամ «սպիտակ»: Հնեց ասում էին՝ ես ոչ մի գույնի չեմ, այդ մարդկանց ասում էին դավաճան: Ամենամեծ դավաճանն իրենք են: Ով ինչ արած լինի, Արցախի 70 տոկոսից ավելին հանձնած մարդուց մեծ դավաճան այլևս երբեք չի լինելու: Նիկոլ անունը բացատրական բառարանների մեջ լինելու է «դավաճան» բառի հոմանիշ», – ասաց Վանեցյանը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ