22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Նիկոլ քո ՔՊ-ի ջոկատը Գորիսից այն կողմ չգնաց. Գեղամ Մանուկյան

Այսօր Ազատության հրապարակում ընդդիմության հանրահավաքի ժամանակ ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանն անդրադարձավ նախարարների հրաժարականների շքերթին:
Հիշեցնենք՝ երեկ Աշխատանքից հեռացվեցին Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ավելի վաղ պաշտոնը թողել էր նաև Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Նիկոլ Փաշինյանը, որպեսզի ժամանակ ձգի, գնաց սեփական կուսակիցներին, ընկերներին, յուրայիններին զոհողության տալուն, երկու օր է՝ նա փոխում է նախարարներ, փոխում է պաշտոնյաներ, բայց մենք չենք տրվելու դրան: Որևէ մեկի փոփոխությունը չի լուծում կարևորագույն հարցը: Այո, սոցապ նախարարը տապալել է իր գործը, տապալել է տասնյակ-հազարավոր արցախցիներին պատսպարելու, օգնելու գործը, բայց նա չի պարտվել Արցախյան պատզերազմը, Պաշտպանության նախարարն ունեցել է մեծ մեղքեր, բայց նա չի գլխավորաբար պարտվել Արցախյան պատերազմում: Դրա համար պաշտոնյաների փոփոխությունները, մեկը մեկով փոխարինելու Նիկոլ Փաշինյանի այդ սին քայլերը մեր ուշադրությունը չեն շեղում մեր գլխավոր պահանջից, որ նա անհապաղ պետք է հեռանա»,- ասաց Մանուկյանը

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ