ՀՀ իրավապահ մարմինները վաղուց արդեն դարձել են դավաճան Նիկոլի գերին և զբաղված են նրա ապօրինի հրամաններն ի կատար ածելով․ քաղաքագետ
Բոլորս էլ հասկանում ենք, որ ՀՀ իրավապահ մարմինները վաղուց արդեն դարձել են դավաճան Նիկոլի գերին և զբաղված են նրա ապօրինի հրամաններն ի կատար ածելով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
«Սիրելի ընկերներ, մոտ երկու ժամ առաջ ազատ եմ արձակվել Քննչական ծառայությունից: Ինձ բերման ենթարկելու, ապա նաև քրեական գործի մասին ոչինչ ասելու կարիք, կարծում եմ, չկա: Բոլորս էլ հասկանում ենք, որ ՀՀ իրավապահ մարմինները վաղուց արդեն դարձել են դավաճան Նիկոլի գերին և զբաղված են նրա ապօրինի հրամաններն ի կատար ածելով:
Կարևորը հիմա այլ բան է` մեր Հայրենիքի ապագան: Ես տեսնում եմ, որ դավաճանների այս իշխանությունը սպառում է իր վերջին ռեսուրսները: Բան չի մնացել. մեր ժողովուրդն այլևս չի հանդուրժում դավաճան Նիկոլին և իր հանցակից թիմակիցներին: Եվ այս պայքարը չի կարող հաջողությամբ չավարտվել:
Սիրելի ընկերներ, վաղը 14:00-ին ես կրկին կլինեմ Ազատության հրապարակում: Այնտեղ է այս օրերին խտացել մեր ազգի հավաքական կամքը: Եվ այնտեղից է սկսվելու Հայրենիքի փրկությունը: Բոլորին ամուր կամք և խաղաղություն եմ մաղթում: Շնորհակալ եմ ձեր աջակցության համա՞ր: Գրում է քաղաքագետ Հրանտ Մելիք-Ծահնազարյանը։