05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Արցախյան այս պատերազմի 44 օրերին թուրք-ադրբեջանական զորքերի և այլ վարձկանների դեմ կռվել են նախորդ իշխանությունների օրոք ներկրված զենքերն ու զինամթերքը. Արտակ Զաքարյան

ՀՀԿ Խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Պատերազմի թեժ փուլում, իշխանական շրջանակների պատվերով, ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ոգևորված «պատմում էր», թե ինչ ահռելի ծավալների զենքեր է ձեռքբերել Նիկոլի կառավարությունը։ Արծրունին ես խորհուրդ էի տվել ուշադիր վերընթերցել ՀՀ ԶՈւ զարգացման և արդիականացման ծրագրերը, որպեսզի զերծ մնար պատվիրված կեղծ տեղեկություններ հրապարակելու, և նախորդ իշխանությունների հսկայական աշխատանքը ստվերելու անմիտ փորձերից։

Գեներալ- գնդապետ Մովսես Հակոբյանի ծավալուն ասուլիսը լույս սփռեց շատ հարցերի վրա։ Կեղծիքը, սուտը, անգրագիտությունը, արկածախնդրությունը, ուրիշի աշխատանքն իրենց վերագրումը իշխանության մեջ տեղ չպետք է ունենա։ Իսկ նման իշխանությունները՝ Հայաստանում տեղ չպետք է ունենան։

 

Արցախյան այս պատերազմի 44 օրերին, թուրք-ադրբեջանական զորքերի և այլ վարձկանների դեմ կռվել են նախորդ իշխանությունների օրոք ներկրված զենքերն ու զինամթերքը, ինչպես նաև պատերազմի ընթացքում Ռուսաստանի կողմից հատկացված սպառազինությունը։

Մնացյալը՝ կլուբնիկի ու քյաբաբի մասին անմիտ հեքիաթներ էին։ Իսկ կապիտուլյացիայի հասցրած ստորացուցիչ համաձայնագիրը՝ Նիկոլի հիվանդագին պատկերացումների ու իրավիճակին չտիրապետելու դավաճանական արդյունք։

Թող մեր բոլոր նահատակների հոգիներն Աստծո արքայության մեջ լինեն»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ