23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հանկարծ ձեր մտքով չանցնի, որ այսքանից հետո մաքուր խղճով կարող եք ապրել. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Գործադիր իշխանության ներկայացուցիչներ, ԱԺ իշխանական խմբակցության անդամներ։
Հանկարծ ձեր մտքով չանցնի, որ այսքանից հետո մաքուր խղճով կարող եք ապրել։
Հանկարծ չմտածեք, որ «դե մենք ինչ, սաղ էն գիժն էր մեղավոր» ասելով պլստալու եք։
Հանկարծ հետո չբարբաջեք, որ «տեղյակ» չէիք, «մոլորված» էիք, «տեխնոկրատ» էիք։
Արդեն բոլորն են տեղյակ։ Իսկ կեղծ մասնագիտական հիմնավորումներով դավադիր խունտայի մաս կազմելը թուլամորթություն է եւ մորթապաշտություն։
 
Դուք ոչ միայն իմ եւ իմ նման մտածող հարյուր հազարավոր մարդկանց կողքին տեղ չեք ունենալու։
Աշխարհում չի լինելու այդպիսի վայր, որտեղ ձեզ չհետապնդեն ձեր քաղաքական ոհմակի պատճառով նահատակված հազարավոր տղաների հոգիները, տասնյակ հազարավոր տնազրկված հայրենակիցների երեխաների լացը, տղամարդկանց քֆուրը եւ կանաց անեծքը, Սպարապետի, Նժդեհի եւ այլ հերոսների պղծված արձանները, եկեղեցիներից պոկված զանգերի ղողանջները…
Դուք մեր կյանքը դարձրեցիք դժոխք ու ինքներդ այդ դժոխքում ունենալու եք ձեզ արժանի տեղը։
Դե, վերջնականորեն ընտրեք ինքներդ ձեր տեսակը . ստրկական հավատարմություն թե՞ հայի խիղճ։ Երրորդ ճանապարհ չկա։
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ