06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Որքան էլ Փաշինյանը իրեն «սկոտչի» վարչապետի աթոռին չի ստացվելու. Գեղամ Մանուկյան

Ազատության հրապարակում շարունակվում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով  հնարահավաքը: ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը իր ելույթում նշեց, որ հանրահավաքի ընթացքում հնարավոր է սանդրանքներ լինեն, և հորդորեց հանրահավաքի մասնակիցներին ոչ մի պարագայում չտրվել սադրանքների: 

«Ի՞նչ է անում ՀՀ վարչապետը. տեսանյութ է հրապարակում, զանգում է առաջնակետեր, սպաների ու զինվորների հետ կատակում է, ռազմական գաղտնիքներ է հարցնում, չեն պատասխանում, երեխայի պես ուրախանում է՝ ինչ լավ է, որ ռազմական գաղտնիք չեք բացահայտում: Սա է Նիկոլ Փաշինյանի լրջությունն այդ լրջագույն պահին: Այդպիսի անլուրջ պահերը հետևեցին բոլոր օրերին, երբ օրերով անհետանում էր», – նկատեց Մանուկյանը։

«Ցանկացած սադրիչ գործողության դեպքում դիմել ոստիկաններին, մենք սադրանքի ենթարկվողը չենք, մեր պահանջը արդար է և մենք հասնելու ենք դրա իրականացմանը: Մեր պահանջը ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի՝ աթոռի համար չէ: Որքան էլ Փաշինյանը իրեն «սկոտչի» վարչապետի աթոռին, որքան էլ այդ աթոռի համար նա դիմի սադրանքների, միևնույն է չի ստացվելու»,-շեշտեց Մանուկյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ