06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Իշխանության որոշ ներկայացուցիչներ դիմել են Փաշինյանին՝ թիկնազոր տրամադրելու խնդրանքով․ «Հրապարակ»

«Չնայած իմքայլական որոշ պատգամավորներ երեկ ինքնավստահ ու մուննաթով ելույթներ էին ունենում, նրանց մեծ մասը, մեղմ ասած, նախանձելի վիճակում չէ։ Ավելին՝ մտահոգված են իրենց անվտանգությամբ, քանի որ հասկանում են, որ երբ էլ լինի, մարդիկ իրենց չեն ներելու Նիկոլ Փաշինյանի կայացրած որոշման հանցակիցը լինելու համար։ Չեն ներելու հազարավոր զոհերի և իրենց խաբելու համար։

Պատգամավորներից շատերը նույնիսկ հրաժարվել են իրենց ծառայողական ավտոմեքենաներից և վերջին օրերին շրջում են այլ պետհամարանիշերով մեքենաներով, քանի որ վախենում են հանրության դատաստանից։ Երեկ տեղեկություններ կային, որ իշխանության որոշ ներկայացուցիչներ դիմել են Փաշինյանին՝ պետության կողմից իրենց թիկնազոր տրամադրելու խնդրանքով։

Չի բացառվում, որ առաջիկա օրերին որոշ նախարարների, անգամ պատգամավորների և օրենքով չնախատեսված մի շարք այլ անձանց անվտանգության աշխատակիցներ տրամադրելու մասին կառավարությունը հատուկ որոշում ընդունի»,-գրում է թերթը:

Այս և այլ հրապարակումների ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ