14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Հայ-վրացական միջխորհրդարանական խմբերի համատեղ նիստ

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակության՝ Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում հոկտեմբերի 8-ին կկայանա Հայաստանի Ազգային ժողովի եւ Վրաստանի խորհրդարանի միջեւ համագործակցության միջխորհրդարանական խմբերի համատեղ նիստը: Նիստը կբացեն ՀՀ ԱԺ փոխնախագահ, համագործակցության խմբի համանախագահ Հերմինե Նաղդալյանը եւ Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Մանանա Կոբախիձեն:

Նշենք, որ վերջին տարիներին թեեւ Հայաստան-Վրաստան միջխորհրդարանական համագործակցության խմբերի աշխատանքները դանդաղել էին, ինչը պայմանավորված էր երկու երկրների ընտրությունների գործընթացի կազմակերպման հետ, սակայն այժմ երկու երկրների միջխորհրդարանական համագործակցության խմբերի աշխատանքներն էականորեն ակտիվացել են: Համագործակցության խմբերի աշխատանքների ակտիվացմանը նպաստել է նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի պաշտոնական այցը Վրաստանի Հանրապետություն:

 

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ