08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Դու փաստորեն խոսում ես. խիղճդ չէ՝ դու. Արփինե Հովհաննիսյանը՝ Փաշինյանին

Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Ֆեյքերի արքա
Հայհոյանքի թագաժառանգ
Ջղայն սմայլիկների ու հա-հա դնողների թագադիր ասպետ
Քաղաքական ամորտիզացիայի իր
Վիրտուալ իրականության կայսր
Գերագույն գլխավոր ֆեյք

Դու փաստորեն խոսում ես։ Խիղճդ չէ՝ դու։ Հերիք չի քնում ես, արթնանում ես , հայելու մեջ նայում ես, մեքենա նստում ես, հաց ուտում ես, խմում ես ( դժվար՝ ջուր) դու դեռ ցուցումներ ես տալիս, ու գալիս ես հանրային համարվող դավաճանական որջ ու խոսում ես։ Եսիմ ինչի մասին։ Չեմ լսել քեզ, փաստ եմ արձանագրել։ Դու խոսում ես։ Եթե խոսում ես, ուրեմն դեռ չես հեռացել ու մտածում ես՝ վարչապետ ես։ Հիշու՞մ ես էն լավ ժամանակներդ։ Էն, որ նախընտրական գոռգռոցի շրջանակներում, ժողովրդի առաջ խոնարհվելու ակցիայի ժամանակ ասում էիր սիրելի քաղաքացիներ ես պատրաստ եմ հող դառնալ ձեր ոտքերի տակ։ Հի՞մա էլ այդպես ես մտածում։

Մի դրական տեղաշարժ կա՝ ասեցին չես գոռում։ Երևի սկսում է տեղ հասնել՝ ինչ ես արել։ Երևի հասկացար, որ նախկին ես։ Երևի առաքելությանդ ավարտն արձանագրելու համար քաղաքացիական պատերազմն է պակասում։ Չերազես։ Չես ստանա։

Ֆեյքերդ՝ քո պես են։ Իրենց տեր օլիգարխներիդ պես չեն քո պես են։ Իրենք չեն հավատում, որ ես անկեղծ կարող եմ հուզվել։ Մտածում են զենքից զարդ սարքելու շոուի հեղինակն եմ։ Գիտե՞ս ինչու։ Որովհետև դու դերասան ես, ես՝ ոչ։ Ես քո պես լավ չեմ կարող խաղալ։ Ես կարող եմ անքուն գիշերներ անցկացնել ու ուղղակի տառապել էս ամենից։

Հ.Գ. Ֆեյքերդ պահողների մասին՝ շուտով՝ դեմք առ դեմք»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ