14 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

«Չալոն, ինչքան էլ տան պադվալում լռված լինի, այդ տանը այլևս տեղ չի ունենալու». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երկու տարի առաջ մի ընդհանուր տան անվտանգության համակարգը մերժվեց բնակիչների կողմից։

– Շատա լույս վառում, թալանումա մեզ, մենք արդեն լավ հարեւաններ ունենք՝ էս ժամանակակից համակարգի կարիքը չունենք, – դեմքի լուրջ արտահայտությամբ ասում էին բնակիչները, տան պահպանումը վստահելով քուչի Չալոյին, ով ըմդամենը 2 լավ բան գիտեր. հարկ եղած դեպքում կամ լիզել/լկստվել կամ հաչալ։

– Արա, դե լավնա էս дворняжкան, – ասում էին տան բնակիչները։

– Համ բարձր հաչումա, համ գալիս մեզ քսմսվումա, իրան սիրելա տալիս։

– Էն նախորդ համակարգը սրա ոջլոտ ու քոսոտ մազին չարժի, հավելում էին այդ տան հարեւանները։

Անցնում էին ամիսներ։

Չալոն շարունակում էր սրա-նրա վրա լավ հաչալ, բայց արդեն հին քռչոտը չէր։

Իր հետեւից այդ տուն բերեց իրենից էլ ավելի քռչոտներին, ամեն մեկին մի բուդկա ու անկյուն տվեց, տան բնակիչների հաշվին պարգեւաոսկորներ բաժանեց։

Մի խոսքով, Չալոն դարձավ չաղ ու բախտավոր։

Տնից հելնում ֆռֆռում էր, հարեւան մի տան դեմը կղանքում, մյուսի դեմը՝ միզում, երորրդի դուռը լպստում, չորրորդի հետ լիֆտերում լկստվում։
Մի հատ էլ նոր պրոֆիլ էր FACEDOG-ում բացել անունը դրեց ԳԳՉ՝ Գլխավոր Գերագույն Չալո։

Ու ահա մի օր լիֆտի մեջ լկստված շան տերերը հարձակվեցին այդ տան վրա, բնակիչների մի մասին կոտորեցին, մյուսներին՝ տնահան արեցին, ավիրեցին տունն ու իրենցով արեցին տան մի հսկայական հատվածը…

-Չալոյին պիտի սիկտիր անել, – վերջապես ստացված վերքերից աչքերը բացած բնակիչների զգալի մասը հասկացավ։

-Չէէէ, լավ շունիկ է, ինքը մեղավոր չէ։ Սաղ էն հին տեսաձայնագրման անվտանգային համակարգն է մեղավոր, – վնգստում էր պարգեւաոսկոր կորցնելու վտանգից կարկամած անհարենիք ոհմակը։

Իսկ դե Չալոն, ինչքան էլ տան պադվալում լռված լինի, այդ տանը այլեւս տեղ չի ունենալու»:

 
KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ