27 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

«Հայաստանը, որի վարչապետն էր Նիկոլ Փաշինյանը, Արցախի հետ 42 հազար քառ. կմ էր, այդ Հայաստանն այլևս չկա». Մարուքյանն ասում է՝ պահանջելու են վարչապետի հրաժարականը

Ռազմական դրությունը հանելուց հետո, հաջորդ պահանջը վարչապետի հրաժարականն է լինենլու, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքով՝ այն, որ հայ ազգը չի կարող պատվել, միանշանակ է: Ասում է՝ հայ ազգը չի պարտվել, պարտվել է երկրի առաջնորդը.

«Մենք չենք կարող ապրել պարտված առաջնորդի հետ և պարտված առաջնորդը պետք է հեռանա, ինչպե՞ս՝ կքննարկենք, երբ ռազմական ու անվտանգային խնդիրները լուծած կլինենք»:

Մարուքյանն ասում է՝ Նիկոլ Փաշինյանն ու «Իմ քայլը» դաշինքը պետք է գիտակցեն՝ սա այն Հայաստանը չէ, որտեղ նրանք 83 տոկոս ձայն են հավաքել: Ըստ նրա՝ այն Հայաստանը, որի վարչապետն էր Նիկոլ Փաշինյանը, Արցախի հետ ուներ ընդհանուր 42 հազար քառ. կմ:

«Այդ Հայաստանն այլևս չկա, այդ թվում՝ Փաշինյանի վարած քաղաքականության ու նրա դրած ստորագության արդյունքում», – ընդգծեց խմբացության ղեկավարը՝ ավելացնելով, որ մեզ պետք է հանրայիn համերաշխություն:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ