20 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանում գերժամանակակից ջերմոց կկառուցվի

Այսօր “Հենարան” մամուլի ակումբում մինչ գյուղատնտեսության խնդիրներից խոսելը “Հայաստանի ագրարագյուղացիական միավորում” ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը լավ նորություններից սկսեց: Նա տեղեկացրեց, որ լիզինգային ծրագրով, հոլանդական կազամկերպության հետ համատեղ Հայաստանում մինչեւ հիսուն հեկտարի հասնող  գերժամանակակից ջերմոց  է կառուցվելու: Անհրաժեշտ ներդրման քսանհինգ տոկոսը հայկական կողմը կտրամադրի, յոթանասունհինգ տոկոսը` հոլանդական կազմակերպությունը: Թե ինչ կաճեցվի գերժամանակակից ջերմոցում, Հրաչ Բերբերյանի խոսքով, կախված կլինի տիրոջից.

”Հուսով եմ սա արտահանման ուղղություն կունենա, հատկապես դեպի արաբական երկրներ եւ ՌԴ: Ջերմոցի առաստաղի բարձրությունը յոթ ու կես մետր է լինելու, այնտեղ ռեկորդային վերքի հարց կա, մեր արտադրանքից մեկ ու կես  անգամ ավելի բերք ենք ստանալու”,-նշեց Հրաչ Բերբերյանը:  Հրաչ Բերբերյանի երկրորդ լավ լուրն այն էր, որ հայկական կարտոֆիլը Եվրոպայում ճանաչվել է ամենալավ կարտոֆիլը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ