19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ո՞ւմ նկատի ունի Սամվել Ֆարմանյանը

Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ֆարմանյանը Ֆեյսբուքի իր տարեգրքում գրել է. “Ցանկանում եմ www.irakan.info, www.ilur.am, www.zham.am և վերջին երկու օրերին նրանց ձայնակցած մանրադրամներին ու իրենց անբարոյական ռեժիսորներին տեղեկացնել, որ շահել եմ ոչ միայն Հնդկաստանի ամենափոքր նահանգի՝ ԳՈԱ-ի, Sesa FA – Calangute ֆուտբոլային ակումբների հանդիպման վրա իմ կատարած “խաղադրույքը”, այլև այսօր կայացած՝ Վիետնամի մինչև 21 տարեկանների առաջնության Vinh Long-Hoang Anh Gia Lai ֆուտբոլային հանդիպման վրա կատարած իմ “խոշոր խաղադրույքը”: Արդյունքում արդեն ունեմ ոչ թե $ 6335, այլ $ 750 000 ( յոթ հարյուր հիսուն հազար) ԱՄՆ դոլար: Տես՝ ստորև նկարները:

Ավելին՝ այս ընթացքում, մեկ այլ հայտնի՝ facebook սոցիալական ցանցում, այս անգամ արդեն, շախմատային ինտելեկտի շնորհիվ <կուտակել> եմ $ 63 100 (վաթսուն երեք հազար հարյուր) ԱՄՆ դոլար:

P.S. Իսկ եթե լուրջ, ապա իմաստ չեմ տեսնում նման ստոր հրապարակումների պատվիրատուներին նորից բացատրել, թե ինչ բան է համացանցը, ֆուտբոլային հանդիպումներին on-line վիդեո տարբերակով հետևելու համաշխարհային առկա ռեսուրսները և այլն և այլն: Լրագրությունը պոռնկության վերածած նման անբարոյականների ու առանձնահոտւկ դեբիլների համար դա ժամանակի իզուր վատնում է:

Ընդամենը տեղեկացնում եմ, որ նման ստոր հրապարակումների մանրադրամ պատվիարատուները, նրանց տակավին տհաս “պապաներն” ու երկիրը թալանած “մամաները” բացել են պանդորայի արկղը… Արկղից դուրս եկածի “բույրը” շատ շուտով կվայելեք…երկար կվայելեք…”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ