ՀՀԿ-ն լուրջ աջակցություն է ցուցաբերել պատերազմի առաջին օրերից։ 2000 զորակոչված ունեն․ Փաստ
Պատերազմի առաջին իսկ օրերից թշնամուն հաղթելու գործում իր ավանդն է ներդրել նաև Հայաստանի հանրապետական կուսակցությունը: Թերթի տեղեկություններով, ՀՀԿ-ն հումանիտար, ռազմատեխնիկական, ինչպես նաև դեղորայքային լուրջ աջակցություն է ցուցաբերել Արցախին:
Դրանից բացի, մեր աղբյուրների փոխանցմամբ, ավելի քան 2000 ՀՀԿ-ական զորակոչվել կամ կամավորագրվել է, կան զոհվածներ և վիրավորներ: ՀՀԿ-ական նախկին պատգամավորներից մեկը հաստատեց մեր տեղեկությունը՝ նշելով, որ նահատակվածները 5-ն են, վիրավորները՝ 20-ը։
Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։