13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Եթե դու էլ լեզվիդ տաս կարժանանաս նույն բախտին. հարձակում /վիդեո/

՛՛Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության՛՛ կոալիցիան նախաձեռնել է իրազեկող ակցիաներ՝ մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում: Իրազեկումը զուգորդվում է ստորագրահավաքով, քանի որ կոլալիցիայի անդամները նպատակ ունեն բարձրացնելու ՛՛Ընտանեկան բռնության կանխարգելման՛՛ մասին օրենքն ընդունելու անհրաժեշտության հարցը:

Ակցիաները սկսվել են այսօրվանից և օրը պատահական չէ ընտրված՝2010 թվականի հենց հոկտեմբերի 1-ին էր մահացել ընտանեկան բռնության ենթարկված Զարուհի Պետրոսյանը, ում դեպքը առաջինն էր, որ արժանացավ հանրության լայն շրջանակների ուշադրությանը:

Սակայն ակցիա իրականացնեղները առաջին իսկ օրով բախվեցին դառը իրականությանը.՛՛Բանգլադեշում երկու տղամարդ հարձակվեցին մեր կին ակտիվիստներից մեկի վրա, ով առաջարկել էր նրանց միանալ ակցիային, նրանք ասացին, որ շատ ճիշտ են արել այդ տղամարդիկ, որ սպանել են իրենց կանանց ու եթե դու էլ լեզվիդ տաս կարժանանաս նույն բախտին՛՛,-մեզ հետ զրույցում ասաց կոալիցիայի անդամ Նվարդ Մարգարյանը:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ