08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Դաժանագույն պատերազմ է. առավոտից երեկո խփում են, բայց երկաթի պես կանգնած են մեր տղաները. Պարգև սրբազան

ՀՀ կառավարությունը տեսանյութ է հրապարակել Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ զրույցից։ Պարգեւ սրբազանը նշում է, որ աղոթքը կարեւորագույն նշանակություն ունի. «Ինչպես սնունդը մարմնի համար, աղոթքն էլ սնունդ՝ հոգու համար։ Եկեղեցում ամեն օր կատարվում է ժամերգություններ՝ գիշերային, առավոտյան, երեկոյան։ Քանի որ մեզ մոտ պատերազմական վիճակ է, մենք բոլոր ժամերգություններն ենք անում։

Հսկողություն ենք սահմանում, ինչպես զինվորն իր դիրքում է հսկում, մենք էլ մեր հոգեւոր դիրքում ենք հսկում։ Բոլոր արարողությունները 2-3 ժամը մեկ անդադար կատարում ենք, որպեսզի մեր հոգեւոր աղոթքներով զորացնենք մեր բանակը, հայրենիքն ու ժողովուրդը, որ հոգեւոր դաշտը փորձենք դարձնել ավելի անվտանգ»։ Նա ասում է, որ մեր զինվորներն ու սպաներն իրոք մեծ հերոսներ են. «Դաժանագույն պատերազմ է, առավոտից երեկո խփում են, բայց երկաթ ի պես կանգնած են տղաները»։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ