03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

«Հակամարտության կարգավորմանը մասնակցելու, ինչ-որ միջնորդ լինելու համար պետք է երկու կողմերի համաձայնությունը»․ Պեսկով

Կրեմլում ափսոսանքով արձանագրում են, որ Հայաստանն ու Ադրբեջանը դեռևս չեն պահպանում Ղարաբաղի վերաբերյալ մոսկովյան պայմանավորվածությունները։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Առայժմ իսկապես չի կարելի արձանագրել, որ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները հրադադարի, հումանիտար զինադադարի մասին պահպանվում են։ Ցավոք, դրանք խախտվում են կողմերի կողմից»,-ասել է Պեսկովը ՝ մեկնաբանելով Թուրքիայի փոխնախագահի հայտարարությունները

Խոսելով կարգավորման առկա ձևաչափում երրորդ երկրների մասնակցության մասին` Պեսկովն ասել է, որ այդ խնդիրն ամբողջությամբ կախված է հակամարտության մասնակիցների քաղաքական կամքից: Հակամարտության մասնակիցները երկուսն են ՝ Հայաստանն ու Ադրբեջանը։ Հակամարտության կարգավորմանը մասնակցելու, ինչ-որ միջնորդ լինելու համար պետք է երկու կողմերի համաձայնությունը»,- ընդգծել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը:

Ավելի վաղ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտարարել էր, որ Ռուսաստանը չի կարողացել կարգավորել ղարաբաղյան ճգնաժամը, և որ իբր առանց Թուրքիայի, խնդիրը հնարավոր չէ լուծել:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ