27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Լեռնային Ղարաբաղում սպանված վարձկանների թիվը հասել է 119-ի»․ Սիրիական աղբյուր

Լոնդոնում գործող Մարդու իրավունքների սիրիական դիտարանը (SOHR) հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանական զորքերի շարքերում կռվող Անկարայի հավաքագրած ջիհադիստների դիկաների մի մասն արդեն տեղափոխվել է Սիրիա: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիայի կողմից հայերի դեմ կռվելու համար Ադրբեջան տեղափոխված ջիհադիստական խմբավորումների անդամների շարքերում զոհերի քանակը հասել է 119-ի: Դիակներից 78-ը արդեն Ադրբեջանից տեղափոխվել են Սիրիա:

Դիտարանի տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջան տեղափոխված վերջին 250 հոգանոց խմբի հետ միասին Արցախում կռվող ահաբեկիչների ընդհանուր թիվը հասել է մոտ 1450-ի: Նշվում է, որ առաջիկա օրերին Թուրքիան պատրաստվում է Ադրբեջան տեղափոխել զինյալի, որոնք հավաքագրվել են «Սուլթան Մուրադ», «Ալ Համզաթի բրիգադ» և այլ ծայրահեղական խմբավորումներից:

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ