26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Բանակցային սեղանին մնում են ԵԱՀԿ ՄԽ առաջարկները․ առաջին փուլում՝ 5 շրջանների ազատումն է․ Լավրով

«Հակամարտության քաղաքական կարգավորում հնարավոր է»,- այս մասին այսօր ռուսաստանցի մի քանի լրագրողներին տված մեծ հարցազրույցի ընթացքում ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` պատասխանելով լրագրող Մարգարիտա Սիմոնյանի այն հարցին, թե` չնայած Մոսկվայում ձեռք բերված հրադադարի շուրջ պայմանավորվածություններին, դրանք չեն պահպանվում, և արդյո՞ք հնարավոր է հրադադար ընդհանրապես այս հակամարտության գոտում։

Սերգեյ Լավրովը նախ նշեց, որ բանակցություններն առանձնահատուկ էին, և որոշիչ հանգամանքն այն էր, որ իր ներդրումն ունեցավ ՌԴ նախագահը, քանի որ նա վերահսկում էր մեր գիշերային «արթուն իրավիճակը», և արդեն բավականին խորը գիշերվա ընթացքում մենք երկու անգամ զրուցեցինք միմյանց հետ։

Նա տեղեկացրեց, որ ՌԴ նախագահը, իհարկե, զանգում էր, ապա Սերգեյ Շոյգուն միացավ գործընթացին, քանի որ հրադադար հայտարարելն այնքան էլ բավարար չի լինի, եթե դրա նկատմամբ վերահսկողության մեխանիզմ չլինի, և այն փաստաթուղթը, որը համաձայնեցրինք, երկրորդ կետով նախատեսում է նման մեխանիզմ։

«Վերջին օրերի ընթացքում ես մի քանի անգամ շփվել եմ իմ գործընկերների հետ Բաքվում և Երևանում, նույնն արել է Սերգեյ Շոյգուն պաշտպանության նախարարների հետ, ինչպես նաև նախագահը, ով խոսել է հակամարտող երկրների ղեկավարների հետ, և մեր հիմնական ուղերձն ամեն դեպքում հետևյալն է, որ հարկավոր է անհապաղ հանդիպել զինվորականների մակարդակում և հրադադարի վերահսկողության այդ մեխանիզմը հաստատել, որի մասին խոսվում է մեր փաստաթղթում, որը դեռ ոչ մեկը չի էլ սկսել նույնիսկ քննարկել։ Համապատասխան ուղերձները ես վերահաստատեցի հենց կես ժամ առաջ, երբ ինձ զանգահարեց Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը, նույնպիսի ուղերձ մենք ուղարկում ենք մեր հայ գործընկերներին, կարծում եմ՝ այս պահին դա բանալին է հրադադարի կայուն հաստատման»,- ասաց Սերգեյ Լավրովը։

ՌԴ ԱԳ նախարարը բացատրեց, որ ցանկացած հակամարտությունում, երբ քաղաքական գործիչները և դիվանագետները հայտարարում են հրադադար, զուգահեռաբար զինվորականները ռազմական հողի վրա համաձայնեցնում են, թե կոնկրետ ինչպիսի միջոցներ է պետք ձեռնարկել, թե ով է հետևելու օբյեկտիվ կերպով հրադադարի պահպանմանը երկու կողմից։ Դա, նրա որակմամբ, ինչ-որ կախարդական մի բան չէ, այդպես է եղել Մերձդնեստրում, Դոնբասում, թեև այնտեղ հրադադարը մեկ անգամ չէ, որ հայտարարվում է, և վերջինն է քիչ թե շատ գործում, դա էլ՝ այն պատճառով, որ կոնտակտ խումբը մշակել է վերիֆիկացիոն հավելյալ միջոցներ։ Ի դեպ, Լավրովի պարզաբանմամբ, այդպես է եղել նաև 1994 թվականին Ղարաբաղում։

Սերգեյ Լավրովն ընդգծեց, որ, իհարկե, հակամարտության քաղաքական կարգավորում հնարավոր է։ «Առաջարկությունները, որոնք համանախագահները մշակել են և շարունակում են մշակել, մնում են բանակցային սեղանին։ Դրանց բովանդակությունն արդեն հայտնի է, դա փուլային, հետզհետե Ղարաբաղի շուրջ տարածքների ազատումն է՝ Ղարաբաղին անվտանգության երաշխիքների տրամադրմամբ, և մինչ Ղարաբաղի վերջնական կարգավիճակը՝ ապահովելով հուսալի կապ Ղարաբաղի և Հայաստանի միջև։ Այս սխեման լավ հայտնի է»,- պարզաբանեց ՌԴ ԱԳ նախարարը՝ շարունակելով, որ այս տխուր իրադարձությունները պետք է օգնեն ակտիվացնել քաղաքական գործընթացը՝ զուգահեռ հողի վրա անվտանգության հարցերը լուծելով։

Հարցին, թե հուսալի կապ Հայաստանի հետ՝ նկատի ունի երկու շրջաննե՞ր՝ Լաչինի միջա՞նցք, այսինքն՝ 2-5 սխեմա՞, Լավրովն արձագանքեց՝ մանրամասնելով, որ բոլոր պայմանավորվածությունները, որոնք վերջին շրջանում են քննարկվել և որոնք լրջորեն են ընկալվել կողմերի կողմից, առաջին փուլում ենթադրում են 5 շրջանների ազատում, 2 շրջանը թողնելով երկրորդ փուլի համար, ինչպես նաև երկրորդ փուլում թողնելով Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը։ «Իսկ առաջին փուլում, բացի հինգ շրջանների վերադարձից, կբացվեն բոլոր կոմունիկացիաները, տնտեսական, տրանսպորտային կոնտակտները, և կտեղակայվեն խաղաղապահներ, որոնք կերաշխավորեն ռազմական գործողությունների չվերսկսումը»,- ասաց Լավրովը։

ՌԴ ԱԳ նախարարը նաև պարզաբանեց, որ հրադադարի վերիֆիկացիոն մեխանիզմը խաղաղապահ առաքելության հետ կապ չունի, մեխանիզմը պետք է գործի շփման գծում, դա 5 շրջանները չեն, որոնք պետք է տրվեն առաջին փուլում ԵԱՀԿ ՄԽ առաջարկությունների համաձայն։

«Ներկայումս ոչ թե խաղաղապահների, այլ խոսքը զինվորական դիտորդների մասին է, մենք ճիշտ ենք համարում, որ լինեին մեր դիտորդները, բայց վերջնական խոսքը պետք է լինի կողմերինը։ Անկասկած, մենք ելնում ենք նրանից, որ Երևանում և Բաքվում հաշվի կառնեն մեր ռազմավարական և գործընկերային հարաբերությունները»,- ասաց Լավրովը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ