05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Վերջապես արևմտամետ ուղեղից հիվանդները սկսում են հասկանալ․ Սոլովյովը՝ Ստյոպա Սաֆարյանին

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը գրել էր․

«ԵՄ-ում համաձայնության են եկել մեկ մարդու՝ Նավալնու թունավորման գործով Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցում։ Ալիևի ու Էրդողանի ագրեսիոն պատերազմից Արցախում, Հայաստանում ու Ադրբեջանում հազարավոր մարդիկ են մեռնում, իսկ ԵՄ-ն ու աշխարհն «անկարող են» պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի ու Ադրբեջանի դեմ․․․»:

Այսօր հակառուսական ելույթներով հայտնի Ստյոպա Սաֆարյանի այդ գրառմանն իր Տելեգրամ ալիքում անդրադարձել էր ռուս հայտնի հեռուստահաղորդավար, քաղաքական մեկնաբան Վլադիմիր Սոլովյովը:

«Հայաստանի ամենահայտնի գրանտակերներից մեկը զարմացած է, թե ինչու է Եվրոպան մեն-մի հատ Նավալնու համար պատժամիջոցներ կիրառում Ռուսաստանի դեմ, իսկ Թուրքիայի ու Ադրբեջանի դեմ ոչինչ չի նախաձեռնում:

Վերջապես արևմտամետ ուղեղից հիվանդները սկսում են հասկանալ, որ Եվրամիությունն ու КО-ն սոսկ հրահրիչներ են, իսկ Թուրքիան նրանց տարանն է կամ հետևակը, անվանեք, ոնց կուզեք»,- գրել է Սոլովյովը:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ