04 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Իրանը բացահայտել է Ջաբրայիլը և Հադրութը գրավելու մասին Բաքվի սուտը

Այսօր առավոտյան իսրայելական արտադրության Harop հետախուզական անօդաչու սարքը խփվել է Իրանի տարածքում՝ Արդաբիլ նահանգում: ԱԹՍ-ն վթարի է ենթարկվել սահմանամերձ Պարսաբադ քաղաքում, հայտնում է Infoteka24-ը:

«Harop-ը՝ «Սիոնիստական ռեժիմի» արտադրանքներից մեկն է, որը Ադրբեջանը գնել և օգտագործել է ղարաբաղյան պատերազմում», – գրում է իրանական Miranpress-ի Telegram ալիքը:

Միևնույն ժամանակ, հեռուստաալիքը նշում է հետևյալը. «Հետաքրքիրն այն է, որ Բաքվի Հանրապետությունը պնդում է, որ վերցրել է Ջաբրայիլը և Հադրութը: Այնպես որ, պատերազմի ճակատը պետք է լինի Ասլանդուզի մոտակայքում, այլ ոչ թե Պարսաբադի: Այսպիսով, այս անօդաչու թռչող սարքը կա՛մ երկիր է մուտք գործել դիվերսիայի համար, կա՛մ էլ Հայաստանը մեծ առաջընթաց է գրանցել ու հասել Պարսաբադ»:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ