07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Սամվել Կարապետյանը հերթական 3 մլն դոլարն է տրամադրել մարդասիրական ծրագրերի իրականացման համար

Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ  «Տաշիր» բարեգործական հիմնադրամը Հայաստանում հերթական 3 մլն ԱՄՆ դոլարն է հատկացրել մարդասիրական ու սոցիալական ծրագրերի իրագործման համար:

«Մենք բազմակողմանի աջակցություն ենք ցուցաբերել, ցուցաբերում եւ շարունակելու ենք ցուցաբերել հայ ժողովրդին հատկապես այս դժվարին ժամանակներում։ Հավատում եմ, որ ի վերջո կկարողանանք ապահովել բոլոր պայմանները հայոց հողի խաղաղության ու բարգավաճման համար», – ընդգծել է Սամվել Կարապետյանը:

Արցախի հայերի ճակատագիրը մշտապես «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ուշադրության կենտրոնում է։ Դրա վառ օրինակներից է 2013 թվականին Ստեփանակերտում կառուցված աննախադեպ բժշկական կենտրոնը, որը հնարավորություն ունի տեխնոլոգիապես բարձր որակի, համաշխարհային առաջատար կլինիկաների մակարդակի բժշկական օգնություն տրամադրել հանրապետության բնակչությանը։ 2017թ. հունվարին բազմազավակ ընտանիքների աջակցության տրամադրման ծրագրի շրջանակում Արայիկ Հարությունյանը, ով այն ժամանակ Արցախի  վարչապետն էր, նշում էր. «Սամվել Կարապետյանը համարվում է մեր ժամանակների հայ բարեգործության ամենամեծ ներկայացուցիչներից, ով մշտապես ապրում է հայրենիքի և ընդհանրապես հայ ժողովրդի հոգսերով»: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ