24 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

Ադրբեջանի զինված ուժերը կրակի տակ են պահում Հադրութ քաղաքը. Շուշան Ստեփանյան

ՊԲ ստորաբաժանումները կասեցնում են հարավային թևում հակառակորդի ձեռնարկած գրոհները։ Միաժամանակ, Ադրբեջանի զինված ուժերը կրակի տակ են պահում Հադրութ քաղաքը, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը, թե հայկական կողմը կրակ է վարում Թարթառի և Աղդամի շրջանների ուղղությամբ, հերթական կեղծիքն է», – գրել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումներին տրված է կրակի դադարի հրաման:

Նշենք, որ ըստ պայմանավորվածության, ժամը 12:00-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հայտարարվել է հրադադար:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ