Իլհամ Ալիևն ծանր ու բարդ ներքաղաքական ճգնաժամի մեջ է հայտնվել․ Լապշին
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի դիտարկմամբ՝ Իլհամ Ալիևն Ադրբեջանում ծանր ու բարդ ներքաղաքական ճգնաժամի մեջ է հայտնվել: Նրա դիրքերը թուլացել են և, քանի որ շատ արագ կորցնում է վարկանիշը, փորձում է համախմբել ժողովրդին իր շուրջը և ցույց տալ թե իբր ուժեղ առաջնորդ է: Պատճառն այնինչԱդրբեջանում տիրող համատարած կոռուպցիան է և աղքատությունը. մյուս կողմից էլ իրավիճակը բարդացրել է համավարակը. ժողովուրդն արդեն կես տարի է ինչ տներում փակված է: Իշխանությունը փրկելու համար նրան ոչինչ չի մնում, բացի Արցախի դեմ պատերազմ սկսելուց: Եվ նա այդպես էլ վարվեց՝ ապացուցելու համար, որ իբր Ղարաբաղի մեծ ազատարարն է:
Այս և այլ հարցերի շուրջ բլոգերի հետ զրուցել ենք տեսակապով: Ալեքսանդր Լապշինը նաև վստահեցրել է՝ առաջին իսկ հնարավորության դեպքում ժամանելու է Արցախ: