26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Դավաճանների փնտրտուք» է ․մեկը կլինի Վիտալի Բալասանյանը, մյուսը՝ Սեյրան Օհանյանի որդին, երրորդ խումբը ՀՀ նախկին նախագահներն ու ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն են․ Հրապարակ

Նիկոլ Փաշինյանը, նրա թիմակիցները երեկվանից վտանգավոր խաղ են սկսել՝ երկրի ներսում դավաճաններ են փնտրում։ Երեկ Փաշինյանը Ֆեյսբուքում գրեց, որ առաջնագծում դավաճաններ են հայտնվել, որոնք կռվողներին ներշնչում են, թե «Նիկոլը հողերը ծախել ա, իզուր եք կռվում»։

Կինը շարունակեց՝ «դավաճաններն այս երկրում տեղ չունեն»։ Թերթի տեղեկությամբ՝ շուտով ռեպրեսիաների ալիք է գնալու՝ Փաշինյանը «սրբազան պատերազմ» եւ վհուկների որս է սկսելու։ Դավաճաններին «գտնելու» են նախկինների շրջանում եւ պատերազմի ու զոհերի մեղքը բարդելու են նրանց վրա։

Ինչպես կորուստները, այնպես էլ հաղթանակը պետք է «տեր» ունենան։ Կորուստների «տերը» ընդդիմությունն է լինելու, հաղթանակինը՝ իշխանությունը։ «Դավաճանների փնտրտուքը», սակայն, անհասցե չի լինելու․ մեկը կլինի Վիտալի Բալասանյանը, մյուսը՝ Սեյրան Օհանյանի որդին, որը ռազմական գործողություններին է մասնակցել, երրորդ խումբը ՀՀ նախկին նախագահներն ու ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն են։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ