10 Մայիսի, Saturday, 2025
KFC

Սարգիս Գրիգորյան, Արմեն Սիմոնյան, Սիմոն Թորոյան, Գարեգին Թորոսյան, Լևոն Մելքոնյան, Միսակ Պետրոսյան. հակառակորդին ոչնչացրած տղերքը

Ռազմի դաշտում իրենց վարպետությամբ ու հաղթանակի հասնելու վճռականությամբ աչքի են ընկնում նաև մեր  հակատանկային ստորաբաժանումները. ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը անուններ է ներկայացրել։

N զորամասի հակատանկային մարտկոցը հակառակորդի լայնածավալ հարձակման, թեժ մարտերի ու հրետակոծության պայմաններում, հմտորեն կազմակերպելով անվտանգ տեղաշարժերն ու դիրքավորումը, ոչնչացրել է հակառակորդի բազմաթիվ զրահատեխնիկա և կենդանի ուժ` հնարավորություն տալով մեր ստորաբաժանումներին կատարել մարտական խնդիրները:

Մասնավորապես.

Հակատանկային դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Սարգիս Նորիկի Գրիգորյանը ոչնչացրել է հակառակորդի 1 հրամանատարական կետ և խոցել է 1 տանկ:

Հակատանկային մարտկոցի ավագ օպերատոր, կրտսեր սերժանտ Արմեն Ստեփանի Սիմոնյանը խոցել է 1 ուղղաթիռ, 1 «ՈՒՐԱԼ» ավտոմեքենա` անձնակազմով:

Հակատանկային մարտկոցի ավագ օպերատոր, ավագ սերժանտ Սիմոն Հովհաննեսի Թորոյանը խոցել է 2 տանկ, 1 ՀՄՄ, 1 «ՈՒՐԱԼ» ավտոմեքենա` անձնակազմով:

Հակատանկային մարտկոցի ավագ օպերատոր, ավագ սերժանտ Գարեգին Նորայրի Թորոսյանը խոցել է 6 տանկ, 1 ՏՕՍ-1 հրանետ, 1 «ՈՒՐԱԼ» ավտոմեքենա` անձնակազմով, 4 ապաստարան:

Հակատանկային մարտկոցի ավագ օպերատոր, շարքային Լևոն Արթուրի Մելքոնյանը խոցել է 1 «ՈՒՐԱԼ» ավտոմեքենա` անձնակազմով, ոչնչացրել է 2 վրան՝ յուրաքանչյուրում մոտ 25 զինծառայող:

Հակատանկային մարտկոցի մեքենայի հրամանատար-օպերատոր, ավագ սերժանտ Միսակ Համլետի Պետրոսյանը խոցել է հակառակորդի 1 տանկ:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ