05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Ադրբեջանցիները ֆեյքերով կապվում են

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը գրել է․

«Հիմա մի շատ կարևոր բան ձայնային հաղորդագրությունների եւ մեսենջերներով զանգերի մասին։ Դուք շատ հավանական ա մաքուր հայերենով նման զանգեր կամ հաղորդագրություն ստանաք։ Ու դե պարզ ա չէ, որ ադրբեջանցին չի կարող մաքուր կամ քյարթ հայերենով խոսել։ Բայց, ինչ են անում։ Ֆեյքերով կապվում են լիքը մարդու հետ։ Առաջարկում են գրավոր տեքստ, կարդալ, ձայնագրել եւ իրենց ուղարկել։ Դիմացը վճարում են։ Մարդիկ չեն էլ հասկանում, թե ինչ են անում, քանի որ հայ ֆեյքերով են հետները շփվում։

Եթե կարճ. ՉԵՆՔ ՀԱՎԱՏՈՒՄ ՈՉ ՄԻ ՁԱՅՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԶԱՆԳԻ ԱՆԾԱՆՈԹԻՑ։ ՆՈՒՅՆԻՍԿ ԵԹԵ ԼԱՎ ԲԱՆԵՐ Ա ԱՍՈՒՄ։ Դա էլ են անում. դուրեկան կամ վստահելի բաներ են ուղարկում, որ սովորեք, որ նորմալ թվա»։

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ