27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Իբր հպարտ, իսկ իրականում անքանակ ստին հպատակ դարձաք. Աննա Մկրտչյան

ՀՀԿ ԵԿ անդամ Աննա Մկրչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ամեն դեպքում երեսների քանակն էլ պիտի սահմանափակ լինի։
Մարդիկ, ովքեր ռազմավարական կամ դաշնակցային ցանկացած դրսևորում անձնական ողբերգություն սարքած գոռում էին, որ ինքնիշխանությունը վերացրվեցին, հիմա ՌԴ-ի հետ ցանկացած հաղորդակցության ստվեր անգամ մեծ ցնծության մեջ ընկնելու հիմնավոր առիթ է նրանց համար։

Մարդիկ, ովքեր ՌԴ-ում մեղմ ասած չընկալվող, միակողմանի հայացքների ու կեցվածքի տեր Ա. Նավալնիին Հ1-ի Prime Time էին լավություն անում, հիմա Նառիշկինի հայտարարությունից են ցնծության մեջ ընկել։

Իմիջիայլոց ասեմ, որ ՌԴ քաղաքական իրականությունում Նառիշկինն ու Նավալնին անհամատեղելի են։

Այս անհաշվելի քանակությամբ դեմքեր ունեցողներն են, որ ձեզ խաբեցին ու խեղեցին ինքնիշխանության, անկախության մասին ձեր պատկերացումները։
Իբր հպարտ, իսկ իրականում անքանակ ստին հպատակ դարձաք։
Դե շարունակեք լռել, իբր բան էլ չի պատահել։

Հ.Գ. Հա ու պետք չի մի հատ ինքնաթիռից տենց ոգևորվել»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ