Հնարավոր է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում Մոսկվայում
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը երեկ ուշ ժամի հեռախոսազրույց ունեցավ նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերի հետ: Այս մասին հաղորդվում է Ադրբեջանի արտաքին քաղաքականության գերատեսչության թվիթերյան էջում: Օրվա ընթացքում հեռախոսազրույցներ են տեղի ունեցել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս և ֆրանսիացի համանախագահներ Իգոր Պոպովի և Ստեֆան Վիսկոնտիի հետ:
Հիշեցնենք, որ տեղի ունեցավ նաեւ Լավրով-Մնացականյան հեռախոսազրույցը։
Ըստ որոշ աղբյուրների, քննարկումների հիմնական թեման ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպման կազմակերպումն է, որը կարող է տեղի ունենալ նույնիսկ այսօր-վաղը՝ Մոսկվայում, գրում է Իրավունքը։