25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հակամարտություն` Եվրոպայի շեմին

Ֆրանսիացի սենատոր Ժան Բիզեի հաղորդագրությունը Արցախ այցելության վերաբերյալ

Մանշի սենատոր, Եվրոպական հարցերով հանձնաժողովի եւ Եվրոպայի Անվտանգության եւ 
Համագործակցության Կազմակերպության /ԵԱՀԿ/ խորհրդարանական վեհաժողովում Ֆրանսիայի 
պատվիրակության փոխնախագահ Ժան Բիզեն սեպտեմբերի 7-12-ը Լեռնային Ղարաբաղում էր 
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի եւ Արտաքին գործերի նախարարի հետ 
հանդիպելուց հետո Ժան Բիզեն իր անհամաձայնությունն է արտահայտում ԽՍՀՄ փլուզման ընթացքում 1991 թ-ի սեպտեմբերի 2-ից անկախացած այս պետության նկատմամբ Ադրբեջանի կողմից տեղացող անդադար սպառնալիքների եւ պարտադրված շրջափակման կապակցությամբ : Ադրբեջանը վերջերս քսան անգամ ավելացրել է իր ռազմական բյուջեն եւ արգելում է Ստեփանակերտի օդանավակայանի ցանկացած օգտագործում` դրանով անընդունելի շրջափակում պարտադրելով 150 000 բնակչի, որոնք ձգտում են ապրել խաղաղ եւ անվտանգ, կամենում է, որ միջազգային հանրությունը ճանաչի Լեռնային Ղարաբաղը` Հարավային Կովկասում կայունություն ապահովելու նպատակով, ողջունում է Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի կարեւոր դերակատարմամբ Մինսկի խմբի գործունեությունը, որն ուղղված է Եվրոպայի շեմին` Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի եւ Հայաստանի հարեւանությամբ գտնվող այս փխրուն տարածաշրջանում պայթունավտանգ իրավիճակին վերջ դնելուն գոհունակություն է հայտնում, որ Ֆրանսիայի Հանրապետության Նախագահը Մինսկի Խմբին հրավիրել է հանդիպել հոկտեմբերի 27-ին Փարիզում` այս թեման նորից շոշափելու նպատակով, կամենում է, որ հոկտեմբերի 27-ի այս ժողովի ընթացքում հաստատվեն կողմերի միջեւ փոխադարձ վստահության ամրապնդմանն ուղղված միջոցները եւ հստակեցվի Սարսանգի ջրամբարի ծրագիրը` Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի բնակչությանը ջրամատակարարման նպատակով :

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ