23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Որքան զզվելի տնաբույծ հայրենասերները․ գոնե լռելու բարոյականություն ունեցեք․ Լիլիթ Գալստյան

ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Որքան զզվելի ու արգահատելի են ռազմահայրենասիրական պաթոսախեղդ ստատուսներ գրող, իրենց էջերն հայ զինվորի նկարով ու հաղթելու ենք կարգախոսով ողողած տնաբույծ հայրենասերները:

Մենք ՀԱՂԹԵԼՈւ ԵՆՔ, ՀԱՂԹԱՆԱԿԸ ՄԵՐՆ Է, անկասկած: Բայց դուք այդ հաղթանակի հետ կապ չունենք: Որքան էլ ուրիշների զինվոր զավակների նկարներով ողողեք ձեր էջերը, միևնույն է, դուք մեր հաղթանակի հետ կապ չունեք, դուք բարոյական իրավունք չունեք…
Դուք կորցրել եք այդ հնարավորությունը ճողոպրելով Հայոց Բանակին ծառայելուց, ճողոպրեցնելով ձեր զավակներին կամ էլ՝ հարամելով ու պղծելով ձեզ վստահված գործը: Գոնե լռելու բարոյականություն ունեցեք…
Իսկ ՄԵՆՔ ՀԱՂԹԵԼՈւ ԵՆՔ, ՀԱՂԹԱՆԱԿԸ ՄԵՐՆ Է…
Ես մեր զինվորի ցավը տանեմ…»։
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ