Ով է կատարել ամենախոշոր դրամական աջակցությունը, և ինչու են գաղտնի պահել․ Ժողովուրդ
Կիրակի՝ վաղ առավոտից՝ Արցախում պատերազմի լուրն առնելուն պես, ամերիկահայ համայնքը գրոհեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գրասենակը։ Հայաստան համահայկական հիմնադրամին փոխանցումները, կարելի է ասել, րոպե առ րոպե ավելանում են, աշխարհագրությունն էլ՝ աշխարհի տարբեր ծայրերից՝ ԱՄՆ, ԵՄ երկրներ, Կանադա, Ավստրալիա, Արաբական միացյալ էմիրություններ, Արգենտինա, Ռուսաստան եւ նույնիսկ Մալազիա։
Այս պահին ամենախոշոր փոխանցումը Մայր Աթոռից է՝ 500 հազար դոլար, Ամենայն Հայոց կաթողիկոսն է կոչ արել, եւ թեմերը լծվել են դրամահավաքի գործին, գործարար Վարդանյան եղբայրներն են 250 միլիոն դրամ փոխանցել, նաեւ դիվանագիտական ներկայացուցիչներն են համայնքներում այս ուղղությամբ աշխատում։ Նկատենք, որ այստեղ կատարվող բոլոր փոխանցումների մասին հրապարակումներ են լինում, թե որ երկրից եւ որ անձի կողմից որքան փոխանցում է կատարվել: Սակայն գումարային փոխանցում միայն այս միջոցով չի կատարվում: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս ընթացքում ամենամեծ օգնությունը եւ դրամական աջակցությունը կատարվել է ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանի կողմից: Սակայն նա ցանկացել է աղմուկ չբարձրացնել՝ թաքցնելով գումարի չափը:
Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։