03 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Մի կրակեք լրագրողներին. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մի կրակեք լրագրողներին
 

Հոկտեմբերի 1-ին Արցախի Մարտունի քաղաքի քաղաքապետարանի շենքում գտնվող մի խումբ լրագրողներ ենթարկվել են ադրբեջանական հրետակոծության, կան վիրավորներ, ավելի շատ տուժել են ֆրանսիացի լրագրողները։Մեր բժիշկներին ,բարեբախտաբար, հաջողվել է օգնել նրանց։

Ընդ որում, լրագրողների մեքենաների վրա եղել է PRESS գրություն, իսկ սա նշանակում է, որ թշնամին հատուկ է ընտրել նշանակետը եւ անամոթաբար կրակել է լրագրողների վրա․․
Ակնհայտ է, որ իր սանձազերծած պատերազմում թշնամին չի էլ ուզում պահպանել պատերազմական օրենքները եւ կրակում է ոչ միայն խաղաղ բնակչության, ծերերի եւ երեխաների ուղղությամբ, այլեւ՝ լրագրողների․․․
Բոլոր լրագրողներին մաղթում եմ ապաքինվեն եւ նորից վերադառնան իրենց աշխատանքին․․․

ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ, չկասկածեք․․․
Հ․ Գ․ Այս եւ մյուս բոլոր փաստերը կհավաքվեն եւ շուտով Ադրբեջանը կկանգնի միջազգային դատարանի առաջ․․․․․»:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ