Ժամանակակից թատրոնի մարտահրավերները. դիմագրավել ստացվո՞ւմ է /վիդեո/
Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն ասում է, որ թատրոնի հանդիսատեսի թիվը նախորդ տարիների համեմատ նվազել է, սակայն այլ երկրների համեմատ քիչ չէ: “Երբ համեմատում ես նախորդ տարիների հետ, պակասել են, և երևի թե ուրիշ բան հնարավոր էլ չէր սպասել` և արտգաղաթն իր հերթին, և սոցիալական վիճակը, դա չի կարող չազդել”,-Henaran.am-ի հետ զրույզում ասաց Ռ. Բաբայանը:
“Մենք փորձում ենք թատրոնը դարձնել որոշակի մշակութային կենտրոն, որտեղ բնակչության տարբեր խմբերի համար ներկայացումներ լինեն, ու չենք դնում կոմերցիոն նպատակներ, եթե համեմատում են այն քանակը, որ Հայաաստանում գալիս են, թատրոն մյուս երկրների հետ, շատ են”,-հայտնեց նա:
Ըստ վերջինիս` մայրաքաղաքում թատրոնի հանդիսականը հիմնականում տուրիստներն են, իսկ Հայաստանում, ցավոք սրտի, ընդգրկում է եկեղեցական ուղղվածություն միայն: “Հանդիսականի խնդիրն ոչ միայն սոցիալական վիճակի է կապված, այլ վերջին մի քանի տարիներին մշակութային կրթությունը հանել ենք համակարգից, որևէ ներկայացում չի կարող կայանալ, եթե չկա հանդիսականի հետ շփումը, հանդիսականն էլ պիտի անցնի իր ճանապարհը, ինչի հետ դու շփվում ես: Սա կարևոր է նաև քաղաքակիրթ հասարակություն կառուցելու համար”:
Առավել մանրամասն` տեսանյութում: