04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ռազմաճակատի տարբեր ուղղություններում ադրբեջանական զինուժին հասցված հարվածները, մեծաթիվ կորուստները մեր զգոնությունը ոչ մի դեպքում չպետք է թուլացնեն․ Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Արցախաադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակին։

Նա մասնավորապես գրել է․

«Ռազմաճակատի տարբեր ուղղություններում ադրբեջանական զինուժին հասցված հարվածները, մեծաթիվ կորուստները մեզ ոչ մի դեպքում հանդարտվելու, զգոնությունը թուլացնելու առիթ չեն տալիս։

Նույնը վերաբերվում է տեղեկատվական պայքարին։

Հայաստանի և Արցախի ներքին համախմբվածությունը վնասող ցանկացած հայտարարություն, գրառում, քայլ պետք է արագ կանխել, չեզոքացնել, ինչ գնով էլ լինի։

Ներքին հակասությունները, հակակրանքը, ոչ սթափ գնահատականները պետք է փաթեթավորել և ուղարկել աղբարկղ։

Մեզ մարտիկներ են անհրաժեշտ պայքարի բոլոր ճակատներում, իսկ դա միայն ռազմաճակատը չի»։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ