Հայաստանը դիտարկում է անհրաժեշտության դեպքում Լեռնային Ղարաբաղի բնակչության տարհանման համար մարդասիրական միջանցքներ ստեղծելու հնարավորությունը
«Հայաստանը դիտարկում է անհրաժեշտության դեպքում Լեռնային Ղարաբաղի բնակչության տարհանման համար մարդասիրական միջանցքներ ստեղծելու հնարավորությունը այն դեպքում, եթե տարածաշրջանում իրավիճակը շարունակվի սրվել։ Նման հարցեր մշակվում են։ Մենք հույս ունենք, որ բանը դրան, իհարկե, չի հասնի», -«Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի եթերում հայտարարել է Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը, փոխանցում է tass.ru-ն։
ՌԴ-ում ՀՀ դեսպանն անհրաժեշտ է համարել մարդասիրական միջանցքների ստեղծման ծրագրերի մշակումը։
«Այդ թվում ելնելով այն հանգամանքից, որ այս օրերին երեխաներն ու կանայք գտնվում էին նկուղներում և ապաստարաններում», – ասել է նա: