Տղերքը գիշերը զանգում, աչքալուսանք էին տալիս՝ Տեր Հայր ջան, ինձ էլ են վերցրել, գնում եմ Ղարաբաղ. Տեր Աբել Քարտաշյան
Իմ հետեւում երեւացող բարձր դիրքի պես անսասան ենք մենք՝ անկոտրում կամքով: Այս մասին facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարել է Տավուշի մարզի Մովսես գյուղի քահանա Տեր Աբել Քարտաշյանը:
«Մեր բոլորի ջերմ աղոթքներն ուղղված սահմանագծում կանգնած զինվորներին, բոլոր նրանց, որոնք խիզախություն ունեն կանգնելու հայրենիքի պաշտպանության համար:
Ես երեկ ասել էի, որ երբ տեսա զինվորների նվիրվածությունը հայրենիքին, ես հասկացա, որ ես նույնքան նվիրված չեմ Աստծուն:
Փառք եմ տալիս բոլոր այն տղերքին, որ գիշերը զանգում, աչքալուսանք էին տալիս, ասում էին՝ Տեր Հայր ջան, ինձ էլ են վերցրել, գնում եմ Ղարաբաղ: նեղվողներ էլ կային, ասում էին՝ տեր Հայր, ինձ չտարան: Սա բացառիկ բան է, էս տեսակ արձագանք մեր ժողովուրդը պետք է ցույց տա:
Ժողովուրդ, պինդ կացեք, ամեն ինչ խաղաղ է, առավոտը բարի է բացվել, Տավուշում ամեն ինչ նորմալ է: Սպասում ենք, թե երբ պիտի ներքեւում մի գյուղ կա, էդ գյուղը պետք է խաչով մտնեմ: Տղերքը զենքով, ես խաչով: Ձիգ եղեք»,-նշել է նա: