Պահանջում են վարչապետին /լրացված/ վիդեո/
Կառավարության շենքի դիմաց այս պահին բողոքի ակցիա է: Henaran.am-ի թղթակիցը փոխանցում է, որ այստեղ են հավաքվել Երևանի տարբեր տոնավաճառների աշխատողները: Նրանք դժգոհում են բարձր հարկերից: Բողոքավորները սպասում են, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներքև իջնի և մանրամասն ներկայացնեն իրենց պահանջները:
Ակցիայի կազմակերպիչները շեշտում են, որ չեն հեռանալու, մինչև վարչապետի հետ չզրուցեն:
11:35
Քիչ առաջ բողոքողները ներս են մտել կառավարություն, նրանց ընդունելու է վարչապետը, ապա հանդիպման մանրամասները կներկայացնեն լրագրողներին:
Մանրամասները՝ տեսանյութում: