Հենրիխ Մխիթարյանի վնասվածքն ուրախացրել է թուրքերին
Դորտմունդի «Բորուսիա» ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքը հայտարարել է, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը «Մայնց»-ի հետ խաղի 90-րդ րոպեին վնասածք է ստացել: Մխիթարյանը խաղադաշտ կարող է վերադառնալ միայն 4 շաբաթ անց՝ հոկտեմբերի վերջին, գրում է Ermenihaber.am-ը:
Թուրքական «zamanindahaber» լրատվական կայքը հայտնում է, որ սա հիանալի նորություն է թուրքական «Գալաթասարայ» ակումբի համար, որը Չեմպիոնների լիգայի շրջանակներում հոկտեմբերին պետք է հանդիպի գերամանական ակումբի հետ:
Բացի Մխիթարյանից «Բորուսիայի» առաջատարներ Մարկո Ռոյսը, Յակուբ Բլաշիկովսկին, Իլքայ Գյունդողանը, Նուրի Շահինը ևս վնասվածքներ ունեն:
Ermenihaber.am