06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Սերժի ժամանակ Ալիեւը բողոքում էր, որ ճնշում կա իր վրա ճանաչելու Արցախի անկախությունը, իսկ այսօր ինքն է շանտաժ անում Փաշինյանին. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ  Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երեկ բացահայտվեց պետական ու ազգային խայտառակություն։
Հայաստանի վարչապետը
փաստացի ընդունել է,որ ռամիլ սաֆարովին հերոսացնող ու Արցախի դեմ պատերազմ սանձազերծած մեկի հետ ունեցել է Դուշանբեում գաղտնի պայմանավորվածություն։ Ու դա նա արել է հասարակության թիկունքում, որից իբր թե որեւէ գաղտնիք չուներ։ Իսկ ամենազարմանալին այն էր,որ այդ «ամոթալի ներկայացմանը» ներկա են Արցախի խորհրդարանի պատգամավորներն ու որեւէ արձագանք հրապարակային չեն հնչեցնում։ Տղերք,վերջապես հասկացեք,որ Ադրբեջանին ձեռնտու ցանկացած լուծում Արցախի համար ձեռնտու լինել չի կարող։
Արթնացիր, հայ մարդ։

Հ.Գ. Սերժի ժամանակ Ալիեւը բողոքում էր, որ ճնշում կա իր վրա ճանաչելու Արցախի անկախությունը, իսկ այսօր ինքն է շանտաժ անում Փաշինյանին՝ սպառնալով բացահայտումներ անել։
Այստեղ են ասել «աշխարհ կանգնի ,իջնող կա» »:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ