29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հանդիպում հայ-ռուսական խորհրդարանական ակումբում

Ազգային ժողովում այսօր ընթանում է հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբի յոթերորդ նիստը, որի քննարկման թեման է ”Հայ եւ ռուս ժողովուրդների մշակութային կապերը. զարգացումներ եւ հեռանկարները”: Նիստին բացի հայ պատգամավորներից, լրագրողներից, կինոյի եւ թատրոնի գործիչներից ու ՀԿ ներկայացուցիչներից մասնակցում է ՌԴ նախագահի միջազգային եւ մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը:

Նախևառաջ  ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ողջունեց ներկաներին, ապա նշեց, որ քանի որ ոչ պաշտոնական մթնոլորտ է, յուրաքանչյուրը կարող է խոսել այն լեզվով, որով հարմար է: Ապա խոսքը տրվեց Մ. Շվիդկոյին: Վերջինս շեշտեց, որ Հայաստանում խորհրդարանական ակումբ ցանկացած փողոցում կարելի է հավաքել, ապա նշեց, որ երկու ազգերի միջև բարեկամական, եղբայրական կապեր կան, դրանք բավական խորն են ու լուրջ: ”Ես չեմ սիրում, որ ասում են` մենք այլ ընտրություն չունեինք, մենք ընտրություն միշտ ունենք, հայ ու ռուս ժողովուրդներն անում են գիտակցված ընտրություն` մեկը մյուսի հետ հարաբերություններում”,-նկատեց նա:

Վերջինս ընդգծեց, որ հայերը ռուսական կյանքի ամենաակտիվ ու լուրջ մասն են կազմում, ինչը շատ կարևոր է: “Նրանք ուզւոմ են պահպանել իրենց մշակույթն ու լեզուն, և Կրեմլում չեն որոշել, որ հայկական եկեղեցի պետք է կառուցվի Մոսկվայում, դա հանրության պահանջն է եղել”,-նշեց նա: Ապա Մ. Շվիդկոն նշեց, որ այսօր ոչ մի ազգ` ոչ հայերը, ոչ ռուսները լեզու չեն սովորում, որ կարդան ձեռագրերը, հայտնի դասականներին: ”Լատվիացի բզինեսմեններին մենք ասում ենք, որ եթե մենք մարդկանց ենք ընդունում աշխատանքի, ապա առավելություն է, որ նրանք գիտեն նաև ռուսերեն: Ես վստահ եմ, որ Հայաստանը Ռուսաստանի հետ ունի ընդհանուր մի շարք ծրագրեր` կրթության, զենքի, տնտեսության հետ կապված և այլն, առաջին հերթին տնտեսական: Այսօր, որպեսզի բիզնեսով զբաղվես Ռուսաստանի հետ, պետք է առաջին հերթին ռուսերեն իմանալ, անգլերեն չէ: Երբ դու քո գործընկերոջ լեզվով ես խոսում, դա վստահության է առաջացնում քո գործընկերոջ մոտ”: 

Խոսելով ԵՏՄ-ի մասին` նա ասաց, որ այն ընդհանուր շուկա է, որը ենթադրում է միայն տնտեսական բաղադրիչներ, ապա հույս հայտնեց, որ Հայաստանի անդամակցումը կառույցին շուտով կկայանա, այդ դեպքում ՌԴ-ում հայերի համար առաջացած միգրացիոն խնդիրները կկարգավորվեն: 

Հերմինե Նաղդալյանն ամփոփելով ասաց, որ հարաբերությունների զարգացման մեջ լրացուցիչ ջանքեր են հարկավոր, երիտասարդությունը պետք է ավելի խորացնի շփումը:

Ապա պատգամավոր Թևան Պողոսյանը նշեց, որ ռուս գործընկերը կրկին փորձ է անում գովազդել ռուսական լեզուն:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ