01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

«Իզուր շկաֆի գլխից մի իջեք, որովհետև միևնույն է լինելիքը լինելու է, չիջնեք էլ՝ իջեցնելու են ու էլի լինելու է»

Քանի որ քայլարաստների մոտ մանդատաթափը նոր տեմպեր է ստանում, ուզում եմ կրկին հիշեցնել, որ առնվազն Իմ Քայլ դաշինքի բոլոր մանդատ ունեցողները և ունեցածները դատվելու են՝ անկախ նրանից, թե երբ են վայր դրել իրենց մանդատը:

Ու եթե դրանց մի մասին զուտ սահմանադրական կարգի տապալման ու/կամ իշխանության յուրացման մասին հոդվածներ են սպասում, ապա օտարերկրյա գործակալական ցանցի այնպիսի կարկառուն ներկայացուցչի համար, որպիսին Աբրահամյան Գայանեն ա, մի այլ կարգի խայտաբղետ հեռանկարներ եմ խոստանում: Մարդ ես ու պարզվեց, որ պետական դավաճանության, լրտեսության և սաբոտաժի հետ էլ գործ ունենք:

Նենց որ, հայտնի հարսիկի մասին անեկդոտի տրամաբանությամբ՝ իզուր շկաֆի գլխից մի իջեք, որովհետև միևնույն է լինելիքը լինելու է, չիջնեք էլ՝ իջեցնելու են ու էլի լինելու է:

Կոնստանտին Տեր-Նակալյան

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ