23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինչո՞վ , ումո՞վ եւ ինչո՞ւ են ադրբեջանցիները ղզղնել

Ադրբեջանցիները նախքան «հեղափոխությունն» էլ մի բան չէին, բայց Հայաստանի թավշացումից ի վեր նրանք ավելի ու ավելի են ղզղնում․․Առաջին տարվա դավադիր «խաղաղությունից» հետո այլեւս սանձարձակ են դարձել։ Դավադիր, քանզի արդեն հայտնի դարձավ , որ Փաշինյան Նիկոլը խնդրել էր առժամանակ չկրակել, մինչեւ ներսում ինքը կամրանա, չկրակել, որ «նախկինները» ետ չգան, դե, նրանք էլ չի կրակել, բայց Նախիջեւանի կողմից ավազակաբարո առաջ է եկել, այդ ընթացքում ռազմական ինժեներական աշխատանքներ է կատարել, ամրացնելով իր գոտին․․Իսկ մերոնք՝ միջազգային լուրջ միջոցառումների ժամանակ, օրինակ՝ ՄԱԿ-ի մյունխենյան համաժողովում, փոխանակ այդ փաստերից խոսեին, իրենց տափակ «հեղափոխական » էժանագին գովազդով էին զբաղված։
 
Դուշանբեոմ էլ սիլի-բիլի, ալա-բալանիցա էին խաղում «կիրթ» Իլհամի հետ։ Հիմա, ունենք այն, ինչը երբեք չենք ունեցել՝ ադրբեջանցիների ցինիկություն եւ ձեռառնոցի։ Նայեք թե մեր երկրի վարչապետի, նրա տիկնոջ հասցեին ինչեր են գրվում ու տիրաժավորվում, նայեք, թե ինչպես է Ալիեւը հոխորտում ՄԱԿ-ի համաժողովում, նայեք, թե թուրքերը ոնց են կամաց- կամաց իրենց վրա քաշում խաղաղասերի վերմակը, հայտարարելով, թե Հայաստանն է, որ տապալել է բանակցային գործընթացը․․․Նման ցինիկությամբ երբեք Ալիեւը աչքի չի ընկել, միշտ եղել է խեղճացած, հատկապես ապրիլյանից հետո, երբ ամրագրվեցին Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունները եւ, երբ Իլհամը աղիողորմ լաց էր լինում գերտերությունների ուսին, թե նրանք կուլիսների հետեւում իրեն պարտադրում են ճանաչել Արցախի անկախությունը։
 
Դե, իսկ մեր վարչապետը այդպես էլ մնալով թավշի տակ, կարողացավ «հերոսաբար» տապալել նախկին բոլոր ձեռքբերումները եւ այսօր արդեն հասել ենք մի կետի, որտեղից այն կողմ ապագան շատ մշուշոտ է։
 
Եթե Նիկոլի այլ մեղքերը՝մարդկային, վարչապետական եւ, բազում այլ, թողնենք մի կողմ, փորձենք տեսնելու չտալ , այս մեկը՝ Արցախի շուրջ սկսված եւ վտանգավոր այս խառնաշփոթը նրան երբեք չի ներվելու, երբեք․․
 
Տնտեսության հերն անիծե՞լ է, հոգ չէ, կվերականգնվի, առողջապահությունը քովիդի դեմ ոչ թե պայքարում է, այլ, ոմանք քովիդով հարստանում են, դա էլ կանցնի, կրթության եւ ազգայինի խորը եւ համապարփակ տապալում է գնում, կգան նորմալ մասնագետներ, արագ կկարգավորեն․․։Իսկ Արցախի հարցում սխալը, սայթաքումը, ուրացումը եւ թեթեւսոլիկությունը կլինի մեր երկրի, Արցախի եւ համայն հայության վերջնական ցեղասպանությունը․․․Առանց չափազանցության․․․Քանի դեռ ժամանակ կա, հարկավոր է արգելապատնեշ դնել եւ թույլ չտալ, որ ուրացումի եւ մերժումի այս սցենարը կյանքի կոչվի․․Արցախի հարցում տապալումը կլինի ոչ միայն Նիկոլի այլ՝ բոլորիս տապալումը․․Կա՞ անկախ եւ ազատ Արցախ, կա Հայաստան․․
 
Չկա՞․․ նորից գրկեք «Նարեկը», խաչը եւ գնացեք օտար երկրներում խաչքար սարքելու եւ ողբալու․․․
Արցախը երբեք չի եղել եւ չի լինելու Ադրբեջանինը․․
 
Մարգարիտ Եսայան
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ