21 Հունիսի, Saturday, 2025
KFC

Մեղադրում են այն հայերին, որ գնում են Թուրքիա աշխատելու

Տիկնիկային թատրոնի ղեկավար Ռուբեն Բաբայանի խոսքով`Թուրքիայից ունեցած հողային պահանջը քիչ է կատարվածի համեմատ: ”Մենք հողն ուզում ենք, որ այն մարդիկ, որ ապրել են տարիներ շարունակ, վերադառնան այնտեղ, բայց երբ այդ հարցը գալիս է քաղաքական դաշտ, կորցնում է իր կարևորությունը”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: ”Շատ ժամանակակից մոտեցում է, այն, ինչ կատարվում է Արևելյան Եվրոպայում, նույնն է` մարդկանց վերադարձնում են այն ունեցվածքը, որ վերցրել է կոմունիստական կուսակցությունը”,-նկատեց նա:

Ռ. Բաբայանը շեշտեց, որ այսօր մեղադրում են այն հայերին, որ գնում են Թուրքիա աշխատելու, բայց մոռանում են, որ նրանք գնում են իրենց հայրենիք: “Ասում են` տվեք հողերը մեզ, տան` ի՞նչ անենք, եթե այնտեղ ոչ մի հայ չունենք ապրող: Հուզական էլեմենտը պետք է թողնել գրականությանն, արվեստին, իրավահաջորդության հետ կապված հարցերը պետք է լուծել սթափ գլխով ու իրավական փաստերով”,-ասաց նա:

Ասուլիսի մյուս բանախոսը` Գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանն ընդգծեց, որ այսօր Թուրքիայի շահերից է բխում ժառանգների վերադարձը Թուրքիա: “Թուրքիայի շահերից է բխում հայերի ժառանգների վերադարձը: Հիմա թուրքերն առճակատման մեջ են քրդերի հետ, որովհետև հայերին նրանք իրենց երկրից դուրս հանեցին, հիմա իրար հետ են առճակատվելու ոչ միայն Թուրքիայի, այլև քրդական տարածաշրջանում”,-եզրափակեց նա: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ