Հայհոյիր, Նիկոլ, հայհոյիր. Փաշինյանը դեռ 2016-ին հավաքագրել է գաղտնի «V 6000»-ը՝ հաղթանակի վեցհազարյակը
Հայաստանում 2018-ի իշխանափոխությամբ մեկնարկած տոտալ մտքի տեռորը՝ հայհոյանքի մշակույթը հանրային-քաղաքական կյանք ֆեյքերի բանակներով ներմուծումը հարց է առաջացնում, թե որտեղ եւ ինչպես ձեւավորվեց ատելության այս ֆաբրիկան, որտեղից այսքան հայեր հայտնվեցին, որոնք տասնյակ հազար կեղծ ֆեյսբուքյան էջերով պատրաստ են ամենակեղտոտ բառամթերքը սարքել առօրյա շփման բովանդակություն:
Պարզվում է այս խառնամբոխը սկսել են հավաքագրել դեռեւս 2015-2016թթ: Henaran.am-ի աղբյուրի փոխանցմամբ՝ ատելության քարոզի անդամներին հավաքագրողներից մեկը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի մտերիմ, մինչեւ իշխանափոխությունը Փաշինյանի օգնական/վարորդ, այժմ կառավարական ամառանոցում աշխատող, «Իմ քայլը» շարժման անդամ Արթուր Ղուկասյանն է, ով առավել հայտնի է որպես Ամիգո Ղուկասյան:
Ատելության քարոզի գաղտնի «բանակի» անվանումն է «V 6000», այսինքն՝ հաղթանակի վեցհազարյակ կամ լեգեոն: Նշված թվով լոգոն կարող եք գտնել նաեւ Լենա Նազարյանի ֆեյսբուքյան էջի նկարներում: Տարիներ առաջ, երվ ստեղծվում էր այս «լեգեոնը», նպատակ էր դրված, որ այն նախ պետք է օգներ Նիկոլ Փաշինյանին անցնել խորհրդարան՝ֆինանսական աջակցությամբ, քվեով կամ վստահված անձի կարգավիճակում:
Henaran.am-ի աղբյուրը պատմեց, որ Նիկոլ Փաշինյանն իր օգնականի կամ օգնականների միջոցով «V 6000»-ի անդամներին փոխանցում էր, որ հաղթանակից հետո նրանց բոլորին պաշտոններ կշնորհի եւ կամ բարձր վարձատրվող աշխատանք կունենան:
Հաղթանակի վեցհազարյակ կամ լեգեոն կոչվածը բացի սոցցանցերում ատելության քարոզից եւ Փաշինյանի ընդդիմադիրներին հոշոտելուց, 2018թ. ցույցերի նախնական ուժն է եղել:
Մեր աղբյուրը նշում է, որ իշխանափոխությունից հետո նրանցից քչերը ստացան պետական պաշտոն: «V 6000»-ի մեծ մասը համալրեց նոր ֆեյքերի ցանկը՝ յուրաքանչյուրը ունենալով միջինը՝ 2-4 պրոֆիլ:
Այս պահին գործում է 20-25.000 հոգանոց կեղծ օգտատերերի բանկ՝ տպավորություն ստեղծելու, թե «վարչապետին ազգն է պաշտպանում» : Ատելության քարոզի այս ֆաբրիկան հայհոյելու համար ֆինանսավորվում է պետբյուջեյից՝ մեր իսկ վճարած հարկերի հաշվին: Ոչինչ չի մնում ասել, քան՝ հոգիդ խռովյալ է, քանզի հայհոյում ես, Նիկոլ, ու հայհոյում: