14 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Փաշինյանը «չիստկա» է անում, ուղարկում ԱԱԾ-ի պադվալներ․ Հրապարակ

Նիկոլ Փաշինյանին դուր չեն գալիս կամային, ինքնուրույն, այսպես կոչված՝ «անհնազանդ» անձինք, բայց վարչապետն առավել անհանդուրժող է այն անձանց նկատմամբ, որոնք հանդգնում են իշխանության ներքին խոհանոցից ինֆորմացիա դուրս հանել։

Մեզ ասացին, որ պարբերաբար «չիստկա» է անցկացնում, ԱԱԾ-ին հրահանգում՝ հայտնաբերել արտահոսքի հեղինակներին, նրանց անգամ մի քանի օր տանում պահում են ԱԱԾ «պադվալներում», իսկ ովքեր դաս չեն քաղում դրանից, խիստ պատժի են արժանանում։ Տեղեկացանք, որ վերջերս նման մի քանի կուսակցականի են «հայտնաբերել», ապա քավարանով անցկացրել։

Բայց Փաշինյանի «զապրետը» խախտածները չեն ներվել՝ նրանց մեկուսացրել են տարբեր մասնակցություններից, ներքին չաթերից են հեռացրել։

Մի խոսքով՝ ավելի լավ է կաշառք վերցնեն, բյուջեից փող ուտեն, կոռուպցիոն գործարքների մեջ ներգրավվեն, քան ինֆորմացիա հանեն ներսից։ Նման պատժամիջոցներ անգամ իր գաղտնի, փակ գործելաոճով հայտնի Դաշնակցությունը չի կիրառում։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ