Մտավ նախագահական ու անակնկալի եկավ /վիդեո/
“Առավոտ“ թերթի իրավական էջի պատասխանատու, լրագրող Ռուզան Մինասյանը իր լրագրողական 25 տարվա գործունեության ընթացքում ոչ մի անգամ ՀՀ նախագահի նստավայր չէր մտել: Սեպտեմբերի 21-ին էլ մտավ՝ մտածելով, որ պիտի լուսաբանի Անկախության տոնի առիթով պարգեւատրումները:
Սակայն զարմացավ՝ իմանալով, որ Հայաստանի Հանրապետության Անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ, ինչպես նաեւ լրագրողական ակտիվ գործունեության համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պարգեւատրել է “Մովսես Խորենացի” մեդալով:
“Անակնկալի եկա, ստսնալ Խորենացի մեդալ ճանաչված ու հարազատ մարդկանց հետ միասին՝ անսպասելի էր : Սա առաջին պետական պարգեւն է”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ռուզանը: Նա ցանկանում էր ամբիոնից խոսել Հայաստանի իրավական ոլորտի բարեփոխման մասին, բայց արարողակարգը այլ բան էր պահանջում:
Թե ինչ էր ուզում ասել մեր գործընկերուհին՝ տեսանյութում: